Հերթական անգամ հպարտության առիթ են տվել հայ մարզիկները՝ կաշվե ձեռնոցի վարպետներ Նարեկ Աբգարյանը և Գոռ Երիցյանը։ Բռնցքամարտիկներն ապացուցեցին բոլորին՝ ամենաուժեղն են։ Մոսկվայում տեղի ունեցած բռցնքամարտի պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի ընթացքում տղաները պայթեցրեցին ռինգն իրենց հաղթանակներով։ Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկն իր 14-րդ հաղթանակը տոնեց, Գոռը՝ 13-րդ։
Հատկապես տպավորիչ էր Գոռի պայքարն 41-ամյա վենեսուելացի Փաթրիկ Լոպեսի հետ։ Մեր դյուցազունը շանս չտվեց մրցակցին՝ նոկաուտի ենթարկելով 39-րդ վայրկյանին՝ հենց առաջին ռաունդում։ Ֆանտաստիկ է պարզապես։ Նարեկ Աբգարյանն էլ հաղթեց Կոլումբիան ներկայացնող Անուար Սալասին՝ գեղեցիկ ու հմուտ կերպով։
Հիանալի արդյունք է դյուցազունների համար, ովքեր կարողանում են գլուխը վեր բարձրացրած քայլել պրոֆեսիոնալ ռինգում՝ մենամարտից մենամարտ ձգտելով ավելի բարձր արդյունքների ու նորանոր գոտիների։
Հուսանք՝ 2020-ը հաղթական կլինի տղաների համար ու պրոֆեսիոնալ բազում ռինգերում կբարձրացվի նրանց ձեռքը՝ խորհրդանշելով հաղթանակ։ Թող այդ հաղթանակները ցնծություն պարգևեն բոլորիս։