Դեկտեմբերի 11-ին անհեթեթություն է կատարվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ուր դիմած երեխայի հայրը հարվածել է իր երեխային փրկած բժիշկին։ ԲԿ-ի ընդունարան դիմած ընտանիքի երեխան բարձր ջերմություն ու ցնցումներ ուներ։
Երբ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելիս են եղել երեխային, հայրն ագրեսիվացել է և կոտրել բժիշկի սեղանի ապակին, մյուս սենյակ տանող դուռը ու պատռել սեղանին առկա մեկ ուրիշ հիվանդի պատմագիրը։ Բանը հասել է անվտանգության աշխատակիցներին ներգրավվելուն։ Երեխան այդ ընթացքում արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Մյուս օրը ծնողները, որպես գործող կանոն, կանչվել են բաժանմունքի վարիչի աշխատասենյակ՝ երեխայի առողջությանը վերաբերող հարցերով զրուցելու։ Խայտառակությունը, սակայն, շարունակվել է․ հայրը վիրավորակ խոսքեր է ասել վարիչին և գլխով հարվածել բժիշկի դեմքին՝ մարմնական վնասվածք պատճառելով։
Իրավիճակի հետագա զարգացումներից խուսափելու համար անհապաղ ոստիկանություն է ահազանգվել և հայտնվել ուղեղում չտեղավորվող խայտառակ միջադեպի մասին։