Բոթ․ մահացել է Բենուր Փաշայանը: Անվանի մարզիկն ընդամենը 60 տարեկան էր։ Հունա-հռոմեական ոճի ըմբիշը դարձել է աշխարհի և Հին մայրցամաքի կրկնակի չեմպիոն է, իր ձեռքն առել աշխարհի գավաթը, հաղթել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադան։
Ծնվել է 1959-ի փետրվարի 13-ին՝ Ախալքալաքում։ Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով զբաղվել է Ալբերտ Մնացականյանի և Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ՝ Երևանում։ Առաջին հաջողությունը գրանցել է 1981-ին՝ Գյոթենբերգում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ հաղթանակ տոնելով։
1982-ին նա դարձել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, իսկ հաջորդ տարի կրկել իր հաջողությունը՝ հռչակվելով ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն։ Միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ըմբիշ։ 1984-ին եղել է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտ, սակայն ԽՍՀՄ-ը բոյկոտել է խաղերը և նա չի մասնակցել օլիմպիական խաղերին։
Մարզական կարիերան ավարտել է 1985-ին՝ 1986/89 թվականներին գլխավորելով Հայկական ԽՍՀ-ն։ 1999/2000 թվականներին եղել է ՀԱՕԿ նախագահ։
Նրա հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: