«Լցոնած մկնիկներ»․ Ամանոր-2020-ի սեղանի զարդը

Ամանորյա տոներին ընդառաջ ցանկալի է գեղեցիկ և հետաքրքիր զարդարել տոնական սեղանը։ Առաջարկում ենք համեղ և օրիգինալ նախուտեստ՝ «Լցոնած մկնիկներ», որը խորհրդանշում է գալիք տարին։ Հիանալի ուտեստ է՝ ամանորյա սեղանի համար։ Պատրաստվում է հեշտ, բայց տեսքը հիասքանչ է։

 

Ութ մկնիկի համար անհրաժեշտ է

Ձու՝ 8 հատ

Հատիկավոր սև պղպեղ՝ աչքեր

Գազար, բողկ, զեյթուն կամ պանիր՝ ականջ

Պանրի կտորներ

Կանաչի, աղցանի տերևներ՝ զարդարելու համար

Լցոնի համար

Ծովախեցգետնի ձողիկներ՝ 4-5 հատ

Պանիր՝ 3-40 գ

Դեղնուց՝ 3 հատ

Սխտոր՝ 1 պճեղ

Աղ

Մայոնեզ

Պատրաստման եղանակը

Խաշած ձվից փոքր մաս կտրել, հանել դեղնուցը, քերել և միավորել քերած պանրի, ծովախեցգետնի ձողիկների, սխտորի, մայոնեզի հետ, աղ ու բիբար անել։ Սպիտակուցները լցոնել խառնուրդով։ Դանակի օգնությամբ քիթ, աչքեր ու ականջներ անել, սպիտակուցից՝ պոչ ձևավորել։

Քառակուսիներով կտրտած պանիրը դնել մեջտեղը։ Կարելի է մատուցելիս վրան կանաչի ցանել, կամ մկներին դնել հազարի տերևների վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: