Գարո Փայլանի արձագանքն ԱՄՆ Սենատի որոշմանը և հայ ժողովրդի բալասանը

Երեկվա հրաշալի իրադարձությունը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելն ու դատապարտելը, բուռն արձագանք է ստացել ոճրագործ երկրում։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում անդրադարձել է թեմային՝ նշելով, որ հայ ժողովրդի վերքերի բալասանն ԱՄՆ-ի Սենատի ընդունումը չէ, այլ Թուրքիայինը։


«ԱՄՆ Սենատը բոլոր կողմ ձայներով ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քանզի ոճրագործությունը մեր տարածաշրջանում չի քննարկվում ու չի վերահաստատվում արդարությունը, ապա այդ պատճառով դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։ Բայց հայ ժողովրդի վերքերի բալասանը միայն մեկն է՝ Թուրքիայի խորհրդարանը, հենց այն խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել է Փայլանը։


Հիրավի, Փայլանը ճշմարտությունն է ասում․ միակ տարբերակը, որ կգոհացնի հայերին թուրքերի ընդունումն է, իսկ հաջորդ քայլը՝ հողերի վերադարձն է։ Եթե այդ ամենը տեղի ունենա հայ ժողովուրդն ընդմիշտ կփակի ողբերգական էջը՝ նոր կյանք սկսելով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: