Հայաստանյան պարծանք ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատմական արդյունք է գրանցել։ Հասարակ տղան, որը գերել ու նվաճել է Եվրոպան, ֆուտբոլային այնպիսի արդյունք է գրանցել, ինչպիսին մի շարք անվանի ֆուտբոլիստներ։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը, որի շրջանակներում մխիթարյանական «Ռոման» մրցում էր ավստրիական «Վոլֆսբերգի» հետ։ Այդ հիասքանչ հանդիպումը մեր հրաշքի համար հարյուրերորդն էր եվրագավաթային խաղերում, այսինքն Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի խաղարկություններում։
Պարզապես անհավատալի է, որ հայը, այն էլ Հայաստանից, կարող է այդպիսի բարձունքի հասնել։ Բայց Մխիթարյանն իր աշխատասիրությամբ ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա ու երազանքներն իրապես իրականանում են։ Բացի անզուգական խաղից, Մխիթարյանը նաև անկրկնելի գոլեր է խփում․ մեկը-մեկը հրաշալի։
Այդ հարյուր խաղերում նա դարձել է քսաներեք գոլի հեղինակ, ֆանտաստիկ ցուցանիշ է իրոք։ Ու այդ ֆանտաստիկայի հեղինակը Հենրիխն է, մեր հրաշք անկրկնելի ֆուտբոլիստը։