Մինչ Երևանում աշնանային եղանակ է տիրում, աշխարհի տարբեր ծայրերում ձյուն է տեղում։ Որոշ վայրերում ձյունն այնքան շատ է, որ բնականոն կյանքը կաթվածահար է լինում։ Դեկտեմբերի 11-ին Իսլանդիայի Ակյուրեյրի քաղաքը ձնաբքի արդյունքում ձյան տակ է անցել։
Բուքը շարունակվել է 12 ժամ՝ սկսվելով գիշերը և շարունակվելով մինչ կեսօր։ Մարդիկ առավոտյան չեն կարողացել աշխատանքի հասնել, ոմանք անգամ չեն կարողացել տան դռնից դուրս գալ։
Որոշ վայրերում ձյան շերտը 1,5 մետր բարձրություն է ունեցել։ Քաղաքի երթևեկությունը լիովին կաթվածահար է եղել։
Նույնիսկ տեղի բնակիչները, որոնք սովոր են ձնառատ եղանակին, ապշել էին տեղումների նման քանակից։ Նրանք չէին սպասում, որ նման քանակությամբ ձյուն կգա։
Համացանցում բոլորը հրապարակում էին իրենց տան ու մերձակայքի ձնառատ լուսանկարները՝ ցույց տալով իսկական հեքիաթի վերածված իրենց բնակավայրը։
Իսլանդիային բնորոշ է հեքիաթային ձնապատ քաղաքներ ունենալը, իսկ հիմա՝ տոներին ընդառաջ, առավել հաճելի է դրանց առկայությունը։