Րոպեներ առաջ հիանալի իրադարձություն է տեղի ունեցել։ Պատմական նոր էջ է բացվել հայ ժողովրդի համար։ ԱՄՆ-ի Կոնգրեսը միաձայն՝ 296 կողմ ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Այն չորրորդ անգամ ներկայացրել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը։ Ի դեպ, բանաձևը մեծ դժվարությամբ է մտել Սենատ՝ չորրորդ անգամից, քանի որ երեք անգամ այն տարբեր պատճառներով տարբեր սենատորների կողմից մերժվել է։ Ինչևէ, կարևորն արդարությունը վերականգնվեց և բանաձևը ընդունվեց։ Նախ վետոն կիրառեց Լինդսի Գրեհհեմը, ապա Դեյվիթ Պերդյուն՝ նշելով՝ դա եղել է Սպիտակ տան պահանջը։ Երրորդ անգամ այն արգելափակեց Քևին Կրամերը։
Բայց այսօր հրաշքը կայացել է․ բանաձևը միաձայն ընդունվել է։ Սա փոքր, բայց արժեքավոր հաղթանակ է, անշուշտ։
Ի դեպ, բանաձևը, բացի ճանաչմանը նաև աջակցում է Ցեղասպանության մասին կրթության տարածմանը, որի նպատակն է կանխել նման ոճրագործությունները։