Կորեական պիցցան համեղ և օգտակար ուտեստ է, որը պատրաստվում է ընդամենը 15 րոպեում։ Այս ուտեստն օրինակ շաբաթ-կիրակի օրվա նախաճաշի համար՝ սոյայի սոուսի հետ: Համեղ, հասարակ, իսկ ամենակարևորը՝ օրիգինալ ուտեստն անկրկնելի համ ունի։
Երկու չափաբաժնի համար անհրաժեշտ է
Կանաչ սոխ՝ 1 կապ
Ալյուր՝ 3 ճ/գ
Օսլա՝ 1 ճ/գ
Շաքարավազ՝ 1/2 թ/գ
Աղ՝ 1/3 թ/գ
Սառցե ջուր՝ 150 մլ
Ձու՝ 1 հատ
Չիլի պղպեղ՝ ըստ ցանկության
Հավ եփած՝ 80 գ
Քունջութ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Սոխի կանաչ մասը կտրել երկայնքով, մանրացնել չիլի պղպեղը (կամ բուլղարականը) և եփաց հավի ֆիլեն: Ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը միավորել և վրան լցնել սառցե ջուրը, խառնել մինչ միասեռ դառնա, ավելացնել կտրատած սոխը՝ մի մասը թողնելով:
Տաք տապակի վրա լցնել խմորը հավասարեցնել ողջ հարթության վրա, վրան լցնել թափ տված ձուն շարել հավի կտորները, չիլի պղպեղը, սոխը և քունջութը, աղ ու բիբար անել, փակել կափարիչով և նորմալ կրակի վրա պատրաստել 7-10 րոպե՝ մինչ ձուն պատրաստ կլինի: Մատուցել սոյայի սոուսով: