Ճապոնացիները որոշել են հերթական անգամ զարմացնել ողջ աշխարհը՝ անսովոր կամուրջ կառուցելով։ Այն չափազանց բարձր է կառուցվել, հատուկ որպեսզի հսկայական նավերը կարողանան անխոչընդոտ անցնել դրա տակով:
Կամուրջի մուտնք ու ելքը չափազանց բարձր են և թեք:
Հասնելով կամուրջին՝ շատ վարորդներ, անգամ հմուտ, փորձով լի վարորդները, ինչ-որ վախ են զգում, սարսափ, թե որքան բարձր է այդ կամուրջը։ Անգամ, կարելի է ասել, խուճապի են մատնվում:
Տեղի իշխանությունները պնդում են, որ կամուրջը լիովին անվտանգ է, չնայած առաջին հայացքից այդպես չես ասի: Այն իրոք սահմռկեցուցիչ է, շատ թեք, կարծես ավտոմեքենան կգլորվի վրայից ու կընկնի ջուրը։
Այս օրիգինալ կամուրջ գտնվում է Սքայմինատո քաղաքում և կոչվում է «Ռոլոքոստեր կամուրջ»:
Ամեն տարի բազմաթիվ տուրիստներ գալիս են Ճապոնիա՝ տեսնելու այդ կամուրջը, որը գտնվում է քաղաքի տեսարժան վայրերի լավագույնների շարքում: