Քենդլ Ջենները և իր նախկին ընկեր Հարի Սթայլսը հյուրընկալվել են Ջեյմս Քորդենի հումորային երեկոյան շոուին, որի ընթացքում հաղորդավորը նրանց առաջարկել է նստել դեմ դիմաց և սադրիչ հարցեր տալ միմյանց: Կանոնները հետևյալն են․ եթե դիմացինը չի ցանկանում պատասխանել հարցին ապա, ինչ-որ էկզոտիկ զզվելի ուտեստ է փորձում սեղանից:
Առաջին հարցն ուղղված էր Քենդլին և, թվում էր, թե նա կհամտեսի մի բան զզվելի սեղանից, սակայն դա այդպես չէր։ Հարին հարցրեց Քենդլին, թե իր եղբայրներից ու քույրերից ում է ամենավատ ծնող համարում՝ առաջարկելով նրան վարկանիշ կազմել:
Քենդլը չմերժեց և պատասխանեց․ «Նրանք բոլորը հիանալի ծնողներ են, բայց եթե ընտրել, ապա լավագույնը Ռոբն է․ նա գժվում է իր դստեր համար։ Հետո Քլոե, Քիմ, Քայլի և Քորթնի»:
Պատասխանն անսպասելի էր, քանի որ Քորթնին ամենաառաջինն է մայրացել և հիմա 3 երեխա է դաստիարակում։ Ի տարբերություն մյուս քույրերի, նա ամեն կերպ դեմ է իր երեխաների հանրայնացմանը և ընտանեկան ռեալիթի-շոուին մասնակցելուն: