Հնդկական Թամիլնադի բնակիչը կին է ձևացել, որ կարողանա աշխատանք ունենալ: Զավեշտալի է, բայց ամենն իրոք տեղի է ունեցել։ 40-ամյա Ռաջ անունով տղամարդը չէր կարողանում իր հայրենի քաղաքում աշխատանք գտնել։ Ամենուրեք մերժում էին Ռաջին։
Նա որոշել է տեղափոխվել Մադուրայի քաղաք, ուր իրեն չգիտեին և կին ձևանալ՝ գոնե հավաքարարի աշխատանք գտնելու համար: Տղամարդը հագնում էր կնոջ հագուստ և ներկայանում էր Ռաջաթի անունով կին։ Հավաքարար էր աշխատում երեք տան մեջ:
Բոլորը գոհ էին Ռաջի պարտաճանաչ աշխատանքից։ Շուտով Ռաջի խաբեությունը բացահայտվեց, և աշխատասեր տղամարդը զրկվեց աշխատանքից: Ռաջը խոստովանել է՝ ուղղակի ցանկացել է գումար վաստակել՝ ծնողներին աջակցելու համար։
Նրա՝ կնոջ զգեստ կրելը ոչ մի կերպ կապ չունի իր սեռական կողմնորոշման հետ: Նա ստիպված է այդ քայլին դիմել՝ անելանելիությունից և հիմա չգիտի՝ ինչպես շարունակել ապրել ու որտեղ աշխատել։