Դերասանուհի Էն Հեթեուեյի և իր ամուսնու՝ Ադամ Շուլմանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Ամուսինները երկրորդ անգամ ծնող են դարձել: Թեպետ 37-ամյա դերասանուհին և իր 38-ամյա ամուսինը դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել, բայց օրերս ընտանիքը, ավագ որդու և նորածնի հետ, տեսել են Քոնեքթիքութի զբոսայգում, ինչից կարելի է հետևություններ անել, որ Էնի և Ադամի ընտանիքն այսուհետ մեկ անդամով ավելացել է:
Հիշեցնենք՝ Էն Հեթեուեյի երկրորդ հիղության մասին հայտնի է դարձել հուլիսի վերջին։ Աստղն ինքն է այդ մասին հայտնել իր միկրոբլոգում։ Էնը խոստովանել է՝ դժվար է հղիացել և նշել է, որ դա իսկական դժողք էր իր համար:
«Ամեն անգամ, երբ փորձում էի հղիանալ, ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, իսկ շուրջբոլորը հղիանում էին՝ ինձնից բացի։ Ուղեղով ես հասկանում էի, որ դա տեղի չի ունենում, որպեսզի ես տանջվեմ։ Բայց, անկեղծ ասած, դա դրան էր նման»,-նշել է դերասանուհին:
Նշենք, որ Էն Հեթեուեյի և Ադամ Շուլմանի ավագ որդին՝ Ջոնաթանը, լույս աշխարհ է եկել 2016-ի մարտին։ Դերասանուհու խոսքով՝ առաջին անգամ հղիանալն իր համար նույնպես այդքան էլ հեշտ չէր․ ինչպես և երկրորդ անգամ: