Տնական համեղ կոմֆետներ՝ ընդամենը երկու բաղադրիչից, որոնք կարելի է պատրաստել ընդամենը 15 րոպեում։ Ստացվում է շատ համեղ առաձգական շոկոլադե իրիս։ Այն կարելի է թաթախել կակաոյի, կոկոսի քերուկի, վաֆլիի փշրանքների, ընկույզի մեջ։ Շատ համեղ և բալանսավորած համադրություն է․ անպայման փորձեք:
Տնական կոնֆետների համար անհրաժեշտ է
Խտացրած կաթ՝ 380 գ
Կակաո՝ 2 ճ/գ (չափաբաժինը կարելի է կառավարել ըստ ճաշակի)
Զարդարելու համար՝ կակաո, ընկույզ, կոկոսի քերուկ, վաֆլիի փշրանքներ
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթի և կակաոյի խառնուրդը տաքացնել 10-15 րոպե՝ անընդհատ խառնելով, որպեսզի զանգվածը պնդանա: Հանել սննդային թաղանթի վրա, թողնել սառչի։ Ձեռքերը պատել բուսայուղով, քանի որ այն կպչուն է։ Փոքրիկ գնդիկներ ձևավորել։ 380 գրամից ստացվում է 25 գնդիկ:
Գնդիկները թաթախել ընկույզի, կակաոյի, կոկոսի քերուկի, վաֆլիի փշրանքների մեջ։ Վստահեցնում եմ՝ ձեր երեխաներն անպայման կհավանեն այս կոնֆետները և շատ արագ կսպառվեն․ ստիպված կլինեք նորից պատրաստել նոր չափաբաժին․ անպայման փորձեք։