Ամերիկյան Ատլանտայում տեղի է ունեցել «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը։ 2019 թվականին տիեզերքի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության 26-ամյա ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին։

Ի դեպ, սա երրորդ անգամն է, որ ՀԱՀ-ը ներկայացնող գեղեցկուհիները ճանաչվում են տիզերքի ամենագեղեցիկ աղջիկ: Նոր «Միսս Տիեզերքի» մասին քիչ բան է հայտնի։

Միջոցառման պաշտոնական կայքի համաձայն՝ Տունցին ակտիվիստուհի է, որը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ: Ակտիվ քարոզում է բնական գեղեցկությունը և հանդես է գալիս որպես ինքնընկալման կողմնակից:

Ի դեպ, սա «Միսս Տիեզերք» մրցույթի 68-րդ անցկացում էր։ Երկրորդ տեղը գրավել է Մեքսիկայի ներկայացուցչուհի Մեդինսոն Անդերսոնը, իսկ երրորդ տեղը Պուերտո Ռիկոն ներկայացնող Սոֆիա Արագոնը:

Ամենամյա «Միսս Տիզերք» մրցույթը անցկացվում և 1952 թվականից։ Մրցույթի գլխավոր մրցանակը թագն է, որը պատրաստվել է չեխական «Blue N’ White Diamonds» ընկերության կողմից:

Այն արժե 3 հարյուր հազար ԱՄՆ դոլար: