Շատ հասարակ և համեղ ճաշ՝ հասանելի բաղադրիչներից: Փափուկ հյութեղ միսը՝ կարտոֆիլով սոուսի մեջ, որը պատրաստվում է սխտորով և սամիթով՝ գոլորշու վրա: Բոլոր բաղադրիչները հաստատ կան ձեր տանը: Այս համեղ և բուրավետ ճաշն անտարբեր չի թողնի ոչ մեկին․ անպայման փորձեք այս տաք ուտեստը:
Պատրաստման եղանակը
Ալյուրը, մածունը, աղը, սոդան խառնել և խմոր հունցել։ Ծածկել սննդային թաղանթով և թողնել հանգստանա: Մսակտորները տապակել՝ ավելացնելով սոխն ու գազար, և շոգեխաշել 5-7 րոպե:
Ավելացնելով կարտոֆիլը՝ ջուր լցնել մինչ ծածկելը և դափնու տերևով 20 րոպե շոգեխաշել փակ կափարիչով: Խմորը բարակ գրտնակել, պատել սխտորա-բուսայուղա-սամիթային խառնուրդով: Ռուլետ փաթաթել և կտրատել 2 սմ լայնությամբ։
Այդ ռուլետի կտորները՝ շտրուդլիները, շարել կարտոֆիլի վրա՝ գոլորշու վրա պատրաստվելու: Ծածկել այն կափարիչով և շոգեխաշել ևս 20-30 րոպե՝ մինչ շտրուդլիների պատրաստ լինել։