Հայտնի է Յուրի Լուժկովի մահվան պատճառը․ մանրամասներ

Մոսկվայի նախկին քաղաքապետ 84-ամյա Յուրի Լուժկովը մահացել է Մյունխենում՝ սրտի վիրահատությունից հետո։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ շարքային վիրահատությունից հետո Լուժկովի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել։ Նա մահացել է տեղի ժամանակով առավոտյան 9-ին մոտ՝ սրտի սուր անբավարարությունից։

 
Նախկին պաշտոնյայի մահը հաստատել է Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը։ Իրենց ցավակցությունն արդեն հայտնել են տարբեր երկրների պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ։
Նշվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելով՝ Լուժկովի մարմինը Մոսկվա կտեղափոխվի ամենաշուտը հինգշաբթի, ինչից հետո էլ պարզ կդառնան հետագա գործողությունները։


Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի եղբայրը՝ գործարար Վիկտոր Բատուրինը, հայտնել է, որ վերջին անգամ Լուժկովին տեսել է դեկտեմբերի 7-ին, և նա իրեն լավ էր զգում։


«Շաբաթ օրն եմ տեսել նրան։ Ժպտում էր, հիանալի տեսք ուներ»,- նշել է Վիկտորը՝ ավելացնելով, որ երեկ նա իրեն լավ էր զգում և կնոջ հետ Մեկնել է Ռուսաստանից, որտեղ պետք է վիրահատվեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: