Անցած տարեվերջին հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը պաշտոնապես բաժանվել է կնոջից` Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել է 33 տարի: Բաժանությունից անմիջապես հետո հանրությանը հայտնի է դարձել, որ Պետրոսյանը սիրավեպ է սկսել 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ, որն աշխատել է որպես Եվգենի Վահանովիչի տնօրեն:
Եվ ահա, վերջապես, 74-ամյա Պետրոսյանը որոշել է օրինականացնել իր հարաբերությունները սիրելիի հետ:
«Նրանք ամուսնացել են դեկտեմբերի սկզբին»,- ասել է Պետրոսյանի ընկերներից մեկը:
Կարծես որպես ապացույց Տատյանան իր համացանցի էջում սպիտակ ծաղիկներով նուրբ ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել, որի վրա կա ռոմանտիկ կիսաթափանցիկ ժապավեն: «Ասում են՝ դա հարսանեկան ծաղկեփունջն է»,- նշում են Տատյանայի հետևորդները՝ շնորհավորել վերջինիս:
Բացի այդ, վերջերս Բրուխունովան իրա մատնեմատին կրում էր բավականին թանկարժեք և շքեղ մատանի, որն առաջ չէր կրում: Խոսակցություններ կան նաև, որ Տատյանան հղի է, ինչն էլ դրդել է նրանց օրինականացնել հարաբերությունները։