Բոթ․ մահացել է Ռաֆայել Հարությունյանը

Մահացել է ՌԳԱ ատոմային էներգետիկայի ինստիտուտում աշխատող համաշխարհային հռչակ ունեցող գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Նա 66 տարեկան էր, մահացել է երկարատև հիվանդությունից։

Հարությունյանն ավարտել Է մոսկովյան Լոմոնոսովյան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Նա գնահատվել է իր ոլորտում․ 1985 թվականին ստացել է տեխնիկայի բնագավառում Լենինյան մրցանակ, իսկ 2014-ին՝ Ռուսաստանի մրցանակ։ Հրապարակել է 170 գիտաշխատություն։

Հարությունյանն զբաղվում էր ռադիացիոն անվտանգությամբ ապահովման մեթոդներով։ Զբաղվել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի ուսումնասիրությամբ։ Մինչ վերջին շրջանն զբաղվել է ռադիացիոն վթարների վերացման խնդիրներով, ռիսկային գնահատմամբ և կանխմամբ։ Բազմիցս մասնակցել է ռադիացիոն և միջուկային անվտանգության գերխոշոր նախագծերին և գիտահետազոտական մշակումներին՝ աշխարհի մեծագույն գիտնականների կողքին։

Ցավալի է Հարությունյանի մահը գիտական աշխարհի համար։ Հարությունյանի աշխատությունները գին չունեն ողջ աշխարհի գիտնականների համար։ Գիտնականները սգում են իրենց կոլեգայի մահը՝ վշտով լի նշելով անդառնալի կորստի ցավը, որի բացը երբեք լրացնել չի լինի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: