Անգլիայի Սթենֆորդ Լե Հոփ քաղաքում շունը, մինչ տերերը տանը չեն եղել, ինչ-որ կերպ միացրել է խոհանոցում գտնվող միկրոալիքային վառարանը: Ներսում եղած փքաբլիթների տուփը վառվել է և հրդեհել տունը: Բարեբախտաբար, շան տերն իմացել է տեղի ունեցածի մասին շատ արագ, քանի որ իր հեռախոսում եղել է հավելված, որը թույլ է տալիս տեսանկարահանման միջոցով հետևել տանը տեղի ունեցող իրադարձություններին:
Կրակն ու ծուխը լցրել էին ողջ խոհանոցը, բայց երբ ժամանեցին հրշեջները, կրակը չի հասցրել անցնել այլ սենյակներ և շունը չի տուժել:
Մնում է հուսալ, որ տերերը շուտ կներեն իրենց սիրելի շանը, որ փչացրել է ողջ խոհանոցը:
Մասնագետները միջադեպն անվանել են շատ տարօրինակ և խորհուրդ են տվել տան տիրոջը նախ ավելի ուշադիր հետևել շանը և երկրորդը միկրոալիքային վառարանում առանց միացնելու ոչ մի սնունդ և այլ առարկաներ չպահել, քանի որ այն կարող է հանգեցնել հրդեհմանը: