Նիկոլ Փաշինյանը նկարահանվել է Տիգրան Մանսուրյանի տեսահոլովակում․ անպայման դիտեք

Հրապարակվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» երգի տեսահոլովակը՝ հատուկ գրված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար։ Երգի խոսքերը հեղինակել է Կարեն Անտաշյանը, ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը։ Հրաշալի տեսահոլովակում նկարահանվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ջերմ, երևանյան քաղաքային ոճի տեսահոլովակում լավագույնս ներկայացված է մեր վարդագույն քաղաքի հմայքը։ Հրապարակն այնքան հրաշալի ու շքեղ տեսք ունի, որ անվերջ կարելի է նայել ու չհագենալ պատկերի գեղեցկությամբ։

Պատանեկան նվագախումբը հիասքանչ է կատարում ստեղծագործությունը, կարծես մարմնավորելով իրական երևանցուն։ Տեսահոլովակում նկարահանվել են իրապես հայ հայտնիները, ովքեր հպարտություն են մեր ազգի համար։

Իսկ գլխավոր հպարտությունը, իհարկե, Նոր Հայաստանի կերտողն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ներկայությամբ պատվեց մեծագույն կոմպոզիտորին և հաճույք պարգևեց բոլորիս։

Ամեն անգամ դիտելով տեսահոլովակը՝ վերհիշում ենք մեր երկրի անցած դժվարին ուղին ու լուսավոր կետը՝ Փաշինյանը՝ Մանսուրյանի անկրկնելի հնչյունների ներքո։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!