Մահացել է Սուրեն Մարտիրոսյանը

Բոթ․ յոթանասուն տարեկանում մահացել է «Արարատ-73»-ի լեգենդ Սուրեն Մարտիրոսյանը։ Ցավալի է՝ նման լեգենդները լքում են երկրային կյանքը։ Կարծես երեկ նրանք երիտասարդ աստղային մարզիկներ էին, իսկ այսօր կարդում ենք նրանց մահվան մասին։ Մարտիրոսյանն իր խաղով բազմիցս երջանիկ ակնթարթներ է պարգևել երկրպագուներին։ Նրան հիշել ու միշտ հիշում են որպես հայ լավագույն պաշտպաններից մեկի։

Խաղալով «Արարատում»՝ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն է, փոխչեմպիսն և երկու անգամ գավաթակիր է դարձել։ Ուներ ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Մարզական կարիերայի ավարտից հետո՝ 1987/89 թվականներին գլխավորել է Երևանի «Արարատը»՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով մատաղ սերնդի։ Նա իրապես ընդմիշտ կմնա հայկական ֆուտբոլի պատմության գրքում։

Մեծ ավանդի համար 2013-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2019-ին՝ ՀՖՖ ոսկե հուշամեդալով։

Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկություններ դեռևս չկան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!