Այս անկրկնելի բուժենինան անմահական սառը նախուտեստ է, որը, լինելով սառնարանում, կարող է փոխարինել երշիկը։ Համեղ, հագեցնող նախաճաշ է։ Այն, վստահաբար, կհավանեն անգամ քմահաճները։
Անհրաժեշտ է
Հավի կրծքամիս՝ առանց ոսկորի՝ 1 կգ
Հալվող պանիր՝ 50 գ
Կարագ՝ 50 գ
Ձիթայուղ
Կարմիր չիլի պղպեղ
Չաման
Սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Մարինացնել կրծքամիսը՝ համեմելով այն աղի, կարմիր չիլի բիբարի, չամանի փոշու, ձիթայուղի խառնուրդով։ Միսն ավելի փափուկ կստացվի, եթե այն համեմունքով ծեծել․ դրանք ավելի լավ կներծծվեն: Սննդային թաղանթով փաթաթել և դնել սառնարանը՝ երկու ժամով։
Փայլաթիթեղի վրա փռել հավի կրծքամսի մեծ կտորը, կտրտված կարագը և պանրի շերտերը։ Մեծ կտորի վրա դնել փոքր կտորը։ Իմաստն այն է, որ եփվելուց հետո բուժենինայի ներսում կլինեն կարմիր շերտաձև կլորակներ: Ծորացնել համեմված ձիթայուղը՝ փաթաթել ու կապկպել թելով: Փաթաթել փայլաթիթեղով և թխել 200 աստիճանի ներքո՝ 40 րոպե։
Հանելուց անմիջապես հետո բացել փայլաթիթեղը և հանել կապիչները։ Պատրաստի բուժենինան պահել սառնարանում։