Ծնվել է Ագնիյա Կուզնեցովայի առաջնեկը

Ռուս դերասանուհի 34-ամյա Ագնիյա Կուզնեցովան մայր է դարձել։ Դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ է եկել առաջնեկը։ Ագնիյան ամուսնուն՝ 40-ամյա պարող ու պարուսույց Մաքսիմ Պետրովին որդի է պարգևել։
«Շնորհակալ եմ, Աստված։ Որդիս, իմ տիեզերք»,- գրել է Ագնիյան՝ հրապարակելով նորածնի լուսանկարը։

Կուզնեցովայի հղիության մասին հայտնի է դարձել հոկտեմբերին՝ «Տեքստ» ֆիլմի պրեմիերային՝ ցույց տալով իր կլորիկոցած փորիկը։ Ագնիյան և Մաքսիմն ամուսնացել են 2015-ին՝ ծանոթությունից կես տարի անց։ Ամուսինների համար որդին առաջին երեխան է։

Ավելի վաղ նշում էին՝ երազում են ընտանիքի համալրման մասին, սակայն կենտրոնացած էին կարիերայի վրա։ Պետրովը պար էր դասավանդում Իսլանդիայում, որտեղ ունի պարային դպրոց, իսկ Կուզնեցովան խաղում էր թատրոնում և նկարահանվում էր ֆիլմերում։ Զույգն ստիպված էր տարբեր երկրներում ապրել, բայց երեխայի ծնունդից հետո նրանք մտադիր են միասին ապրել։


Ագնիյան, սակայն, մինչ հղիության վերջը շարունակել է աշխատել թատրոնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: