Արթուր Առուշանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Ղազախական Նուր-Սուլթանում տեղի ունեցած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը փառահեղ մասնակցեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Նա երրորդ անգամ դարձավ ուժեղագույնն աշխարհում։ Հզոր դյուցազունը հաղթեց թուրք մրցակցին, ապա ղազախ, իսկ եզրափակչում՝ վրացի մրցակցին։

Կեցցես, Արթուր՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու համար։ Առուշանյանը երրորդ անգամ ապացուցեց ողջ աշխարհին, որ իրենից ուժեղը չկա, Արթուրն է լավագույնը բոլոր պետությունների բոլոր ներկայացուցիչների մեջ։ Արթուրը հաղթեց՝ բոլորին ցույց տալով հայի ուժն ու հզորությունը՝ վախ ներշնչելով թշնամուն։ Հպարտ հայորդին ցնծության մեծ առիթ տվեց ընտանիքին, ծանոթներին ու անծանոթներին, հայրենասեր մարդկանց։

Հիրավի երջանկացրեց շատ ու շատ երկրպագուների ու օրինակ ծառայեց երեխաների և սկսնակների համար, որոնց նվաճումներն ապագայում են։ Թող Արթուրի պես տղաներն օրինակ ծառայեն մատաղ սերնդին՝ իրենց հայրենասիրությամբ ու նպատակասլացությամբ։

Հաջողություններ ու բազում հաղթանակներ ենք մաղթում Առուշանյանին՝ սպասելով իր նորանոր հաղթանակներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: