Հայտնի են 1,5 ամսական երեխայի մահվան պատճառները

Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մեկուկես ամսական երեխա է մահացել, որի մայրը՝ 26 տարեկան Անահիտ Ե․-ն, դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով բժիշկներին՝ իրենց պարտականությունները։ Այսօր բուժհաստատությունը պաշտոնապես հրապարակել է մահվան պատճառները։

Այսպես, երեխան ծնվել է հոկտեմբերի 29-ին և կշռել է ընդամենը 760 գրամ՝ 33 սմ հասակով։ Փոքրիկն անհաս է ծնվել․ մայրիկին կեսարյան հատում է արվել հղիության 26-րդ շաբաթում։ 33-րդ օրը երեխան մահացել է օրգանների անբավարարությունից։ Աղջնակն ունեցել է սրտի արատ, աղիքային անանցանելիություն և այլն։

Անչափ ցավալի է, որ բժիշկների պայքարն արդյունք չի տվել ու ընտանիքը զրկվել է իր փոքրիկից։ Հուսանք՝ կինը կկարողանա շուտ վերականգնվել և երեխա լույս աշխարհ բերել՝ սփոփելով այս մեծ կորստի ցավը։ Իսկ բժիշկները կկարողանան պարզել իրական մեղավորներին և ջրի երես հանել մութ ամեն բան։

Ժամանակը ցույց կտա, բարին մաղթենք դստերը կորցրած ընտանիքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: