Անմահական ռուլետ՝ հավի մսով ու անկրկնելի միջուկով։ Որ փորձեք, այլևս երբեք կոտլետ չեք սարքի․ միայն այս աննման ռուլետը։
Պատրաստման եղանակը
Միսը, պակսիմատը, աղը, բիբարն աղալ, ծեծել ֆարշը 15 անգամ: Դնել սառնարանը՝ մինչ կզբաղվեք միջուկով:
Միջուկի համար մանր քերիչով քերել ձուն, հալած պանիրը (դրա համար այն պետք է նախապես սառեցնել, որպեսզի ավելի հեշտ լինի քերելը), սերուցքային կարագը, սխտորն կտրատել, աղ անել և ձևավորել երկարավուն զանգված:
Թաղանթի հարթեցնել ֆարշը՝ ուղղանկյունի տեսքով, դնել վրան միջուկը ու ռուլետ փաթաթել։ Թխել 20-25 րոպե՝ 200 աստիճանի ներքո: