Զավեն Անդրիասյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

Էստոնիայում կայացած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում ֆանտաստիկ արդյունք ցույց տվեց Զավեն Անդրիասյանը։ Մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց գրեթե բոլոր իր մրցակիցներից և վերջնական աղյուսակում Զավենն առաջինից երրորդ տեղերը կիսեց ռուս մրցակիցների հետ՝ նվաճելով արծաթ: Չեմպիոնի պատվին արժանացավ Իգոր Լիսին։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Գաբրիել Սարգսյանը կայծակնայինում զբաղեցրեց 18-րդ տեղը։

Փառք ու պատիվ հայորդուն, որ նման կարևոր ստուգատեսին կարողացել է բարձր պահել մեր ազգի պատիվը ու փոխչեմպիոն հռչակվել։ Հպարտ ենք, որ նման որակի շախմատիստը հայ է ու հայ ազգի համար մեդալ է նվաճում միջազգային հարթակներում։

Հիասքանչ է իր գրանցած արդյունքը, շնորհակալ ենք, Զավեն։ Շնորհակալ ենք, Գաբրիել և Զավեն՝ ոսկե և արծաթե պարգևներ նվաճելու համար։

Այդ արդյունքն իրապես երջանկություն է մեր ազգի համար։ Հպարտ ու պարտական ենք այս հրաշք էմոցիաների համար ձեր պես հզոր շախմատիստներին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: