Անդրանիկ Կարապետյանն այսօր ամուսնացել է․ տեսեք՝ ինչ գեղեցկուհի է իր ընտրյալը

Այսօր հայ անվանի մարզիկներից մեկը՝ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հավերժ սիրո երդում է տվել իր ընտրյալին՝ Լուսինեին։ Հարսանեկան շքեղ արարողությունն ընթանում է այս րոպեներին։ Երջանկություն ու մեծ սեր մաղթենք երիտասարդ զույգին, իսկ Անդրանիկին՝ բազում հաղթանակներ։

 

Հիշեցնենք՝ Անդրանիկը երկու անգամ ամենաուժեղն է եղել Եվրոպայում։ Աշխարհի առաջնությունից վերադարձել է բրոնզե պարգևով։ Երիտասարդական աշխարհի առաջնության չեմպիոն է, մեդալներ է նվաճել ուսանողական խաղերում ու այլ մրցաշարերում։

Իր մասնակցությունն է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում։ Ցավոք, նա չի կարողացել նվաճել օլիմպոսը․ անհաջող մոտեցումը ձեռքի վնասվածք է հասցրել նրան՝ զրկելով արժանի պարգևից։ Օլիմպիական խաղերին պոկման ռեկորդ սահմանելուց հետո, կարծես, Անդրանիկը բոլոր շանսերն ուներ պատվո հարթակի աստիճանը նվաճելու։

Չարաբաստիկ վնասվածքը խանգարեց ամենին ու տաղանդավոր մարզիկը ձեռնունայն վերադարձավ հայրենիք։ Բայց նա չընկճվեց, բուժվեց ու շարունակեց պայքարել մեդալների համար՝ հույս ունենալով կրկին նվաճել օլիմպոսը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: