Այս ռեստորանում ձուկն ուտելիս ձուկն էլ ձեզ է «ուտում»

Իմամ Նուռը «Soto Cokro Kembang» ռեստորանի սեփականատերն է։ Նա ուներ կովերի համար նախատեսված տարածք, բայց չէր օգտագործում այն և որոշեց բիզնեսի վերածել: Նրա հայրը խորհուրդ տվեց այն դարձնել տուրիստական օբյեկտ, որի ողջ հետաքրքրությունը ձկները կլինեն, իսկ ավելի հստակ՝ ձկներով ոտնահարդարում:

Ռեստորանի այցելուները նստում են մեծ ակվարիումի մեջ՝ ոտքերը ջրի մեջ և սեղանների շուրջ, իսկ ակվարիումում հատուկ ձկներ են լողում, որոնք կծում են նրանց ոտքերը՝ այդկերպ ուտելով մեռած բջիջները։ Հիգիենիկ տեսանկյունից ամեն ինչ մաքուր է, որովհետև ջուրը հոսող է, իսկ սրահ մտնելուց առաջ ոտքերն անպայման պետք է լվանալ:

Ձկներն իրենք են ընտրում, թե ում «սպասարկել», բայց նրանք 7 հազար հատ են և բոլորին հերիքում են: Այցելուները շատ գոհ են։ Նրանց հաճելի է և օգտակար ոտնահարդարումը, բացի այդ իրենք զուգահեռ կարողանում են հաց ուտել։ Հիմնականում գյուղական ձկնային ուտեստներ են մատուցվում այդ ռեստորանում:

Զավեշտալի բան է ստացվում․ մարդիկ ձուկ են ուտում, միևնույն ժամանակ ձուկն ուտում է իրենց և միայն այդ փաստն է մարդկանց բերում այդ ռեստորան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: