Ռեալիթի շոուների հայազգի աստղ 39-ամյա Քիմ Քարդաշյանի երեխաները մեծանում են իր ինստագրամյան հետևորդների աչքի առաջ: Երեկ Քիմը հրապարակել է իր որդիների՝ 4-ամյա Սեյնթի և 6-ամյա Փսալմի լուսանկարները: Նկարների վրա նրա ավագ որդին՝ Սեյնթը, գրկում է փոքր եղբորը։ Սեյնթի վզին երևում է հաստ՝ հոր ոճով շղթան: Քիմի դուստրերը՝ 6-ամյա Նորթը և 1-ամյա Չիկագոն, կադրում չեն հայտնվել:
«Չորս երեխան հրաշալի է, ես զգում եմ՝ մեր տանը բոլորը սիրում են միմյանց, ավագ երեխաներս հաստատ կվիճեին, եթե երկուսով մնային, բայց նրանք ունեն փոքր եղբայր և քույր»,- նշել է Քիմը՝ խոսելով երեխաների մասին: Հիանալի է՝ Քիմի երեխաների ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ։
Հիշեցնենք՝ օրերս Քիմն արդեն զարդարել է տունը՝ տոներին ընդառաջ և պատրաստվում է ընտանիքի հետ նշել այդ հրաշք տոնը։
Սպասենք գեղեցկուհու և իր հրաշք ընտանիքի նոր լուսանկարներին։