Տեսեք՝ ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի զարդարված տունը

Մինչ կաթոլիկ սուրբ ծնունդը մնացել է ընդամենը երեք շաբաթ և աստղերը,մեկը մեկի հետևից, սկսում են զարդարել իրենց տները: Մեծամասնությունը, ավանդույթին համաձայն, ընտրում է դասական տոնածառերը՝ խաղալիքներով, մոմերով և այլն:

 

Բայց Քիմ Քարդաշյանը երբեք չի գնում մեծամասնության ճանապարհով։ Մի քանի ժամ առաջ ՔԻմն իր ինստագրամյան սթորի բաժնում կիսվել է հարդարանքի առաջին լուսանկարներով: Տեսանյութում երևում է՝ նա իր Հիդեն Հիլսում գտնվող տան հյուրասենյակի հենց մեջտեղում մեծ տոնածառ է դրել:

Նրա տանը ծառերը պատված են լույսերով, ինչպես ներսից, այնպես էլ դրսից և, բացի սպիտակ լույսերից, ոչ մի այլ գույնի լույս չկա իր տանը: Այսքանով անսովոր զարդարանքը չի ավարտվել։

Նրա ողջ տունը մինիմալիստիկ է, միատոն սպիտակ։ Ձևով այն նմանվում է ձնապատ ծառերի:

Տեսանյութում Քիմը բացատրում է, որ այդ ֆիգուրները պատրաստվել են պատվերով՝ փափուկ կտորից դեռևս անցած տարվա տոնի համար:

«Ինձ դուր են գալիս նրանք: Նրանք այնքան զվարճալի են ինչպես Հուվիլը, միայն սպիտակ («Հուվիլ»՝ հորինված քաղաք, որի մասին պատմվում է «Գրինչը գողացել է Սուրբ Ծնունդը» գրքում)»,- ասել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!