Հայկական էստրադայի աստղեր Նորոն և Անահիտ Սիմոնյանը նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ «Իրար համար»։ Երաժշտության հեղինակն Անահիտի ամուսինն է՝ Հայկոն, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։
Ջերմ, ռոմանտին, սիրով լի տեսահոլովակը սիրո իսկական պատմություն է։ Գեղեցիկ է նկարահանված, շատ ոճային ու գրավիչ է ստացվել։
Երկրպագուների հավանությունը երևում է դիտումների առատությամբ․ մի քանի ժամում ավելի քան քսան հազար։ «Շնորհավորում եմ, առավոտ բարի լույսով շատ սիրուն երգ էր», «Շնորհավորում եմ, շատ դրական լիցքեր հաղորդող երգ է»,
«Անահիտ ջան, ձայնդ կարոտել էի։ Նորոն ինչպես միշտ խզարումա», «Շնորհավորում եմ, շատ-շատ սիրուն երգ է ու տեսահոլովակ, «Դե դուք ուրիշ եք էլի», «Ստացված կատարում, գեղեցիկ մեղեդի, բրավո», «Հիասքանչ երգ և դուետ»,
«Ինչպես միշտ տարբերվող», «Բրավո, ցնցող կատարում», «Շատ զգացմունքային ու նուրբ կատարում, լավ կլիներ Հայկոյի հետ երգեիր, Անահիտ ջան», «Հիասքանչ երգ, զգացմունքային կատարում, անկրկնելի տեսահոլովակ»։