Տավարի միսն այս մարինադում լինում է հյութեղ ու անկրկնելի: Վասաբին կարող եք փոխարինել կծու մանանեխով: Վասաբին փափկեցնում է միսը, կծվությունը կորչում է տապակելու ընթացքում։
Պատրաստման եղանակը
Վասաբիի ու սոյայի սոուսները խառնել, միսը պատել մարինադով և թողնել՝ մարինացվի: Որքան շատ է միսը մնում մարինադի մեջ, այդքան ավելի հետաքրքիր սոյայի և վասաբիի համ է ձերք բերում: Եթե մարինացնելու եք սառնարանում, անհրաժեշտ է սառնարանից հանել 1-1,5 ժամ առաջ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի գա:
Թավայի վրա տաքացնել բուսայուղը և տապակել սխտորը: Վերցնել մսի սթեյքը և 2-2,5 րոպե տապակել երկու կողմից: Պատրաստի սթեյքը հանել թավայից, դնել փայլաթիթեղի մեջ՝ թողնելով հանգստանա 10-15 րոպե: Թավայի մեջ տապակել քունջութը: Սթեյքը բոլոր կողմերից պատել քունջութով:
Ըստ ցանկություն կարելի է մատուցել սոյայի և վասաբիի սոուսների հետ․ անմահական համ կստացվի: