Գաբրիել Սարգսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով ադրբեջանցի մրցակցից

Էստոնիայում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում ֆանտաստիկ արդյունքի հասավ Գաբրիել Սարգսյանը՝ հռչակվելով Հին մայրցամաքի չեմպիոն։ Նա վաստակեց 10,5 միավոր, նույնքան որքան ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, բայց լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ, հռչակվեց լավագույնը Եվրոպայում։

Հիասքանչ է․ հայորդին առաջ անցավ ադրբեջանցուց՝ ապացուցելով՝ իր նմանը չկա։ Ստուգատեսին մասնակցում էր 440 շախմատիստ, որոնք ներկայացնում էին 32 երկիր։ Հպարտություն ու միմիայն հպարտություն է, որ այդ հզոր շախմատիստներից ամենահզորը մեր հայրենակիցն է՝ Գաբրիել Սարգսյանը։

Մրցաշարին Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանն զբաղեցրել է 12-րդ տեղը, թեև նա գործակցով ֆավորիտ էր համարվում։ Սպորտը, իրապես անկանխատեսելի է․ ֆավորիտը կարող է չարդարացնել սպասումները, պայքարող ոգին՝ հաղթանակ տոնել։


Փառք ու պատիվ Գաբրիելին, որ կարողացավ իր հաղթանակով, այն էլ ադրբեջանցու նկատմամբ, ողջ ազգին երջանկացնել։ Թող հայ հողը նման տաղանդներ ծնի, թող աճի ու զարգանա շախմատային ավանդույթները կրող մեր մշակույթը։ Կեցցե՛ս, Գաբրիել։

 

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: