Այս հրաշք պիրոգը պատրաստվում է ձկան պահածոյով։ Խմորն ստացվում է շատ փափուկ, նուրբ, բայց ամենակարևորն այն է, որ պատրաստվում է ընդամենը 1 րոպեում․ ամեն ինչ խառնում ենք և պատրաստ է, պետք չէ երկար սպասել, հետո մի կողմ դնել և այլն: Եթե ցանկանում եք, կարող եք սոխը մարինացնել։ Այդ դեպքում այն խրթխրթան կստացվի, իսկ եթե չմարինացնեք, ուղղակի կեփվի:
Անհրաժեշտ է
Խմոր
Ալյուր՝ 200 գ
Թթվասեր՝ 200 գ
Մայոնեզ՝ 200 գ
Ձու՝ 2 հատ
Շաքարավազ՝ 1 թ/գ
Աղ՝ 1/2 թ/գ
Փխրեցուցիչ՝ 10 գ
Միջուկ
Ձկան պահածո՝ 1 տուփ (հեղուկը թափել)
Ձու եփված՝ 2 հատ
Սոխ՝ 1 հատ (մարինացնելու համար խնձորի քացաղ 6 %-ոց` 2 թ/գ, շաքարավազ` 1/3 թ/գ)
Sամիթ` 1 փոքր կապ
Քունջութ` 1 բուռ
Պատրաստման եղանակը
Պատառաքաղով մանրացնել ձկան պահածոն` նախապես թափելով հեղուկը: Ձուն, սոխը և սամիթը մանր կտրատել, խմորի համար խառնել թթվասերը, մայոնեզը, ձուն, ալյուրը, աղը շաքարավազը, փխրեցուցիչը` մինչ միասեռ կդառնան: Յուղված կաղապարի հատակին փռել թուղթ, մեջը լցնել խմորի կեսը, վրան դնել ձուկը, մարինացված սոխը, ձուն և սամիթը, վրան լցնել խմորի երկրորդ կեսը:
Վերևը քունջութ ցանել, թխել 30-35 րոպե՝ 200 աստիճանի ներքո: Թողնել, որ պիրոգը մի փոքր սառչի կաղապարի մեջ։ Դրանից հետո հանել և մատուցել: Պիրոգը համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: