Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նախկին ընկերուհին՝ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրյովան, ամուսնացել է գործարար Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի նախկին ամուսնու՝ Իգոր Բուլատովի հետ։
Զույգն օրինականացրել է հարաբերություններն Իգորի ամուսնալուծվելուց անմիջապես հետո, երբ Վիկտորյան արդեն հղի է եղել։ Շքեղ հարսանիք չանելու պատճառը եղել է Վիկտորյայի հղիությունը․ մոդելը տրամադրություն և ուժ չի ունեցել ամենը կազմակերպել։ Զույգն ամուսնացել է և օրը նշել նեղ շրջանակում՝ առանց ճոխության։
Լոպիրյովան անդրադարձել է նաև իր հասցեին հնչած մեղադրանքներին, որ նա քանդել է Տաթևիկի և Իգորի ընտանիքը։ Մոդելի խոսքով՝ Իգորը և Տաթևիկն առանձին են ապրել մինչ իր հետ սիրավեպը, իսկ Իգորը մի քանի անգամ նախկին կնոջից ամուսնալուծություն է խնդրել, բայց մերժվելուց հետո, դիմել է դատարան։
Հիմա զույգը երջանիկ է և դաստիարակում է իրենց հրաշք որդուն։ Լոպիրյովան արդեն մտածում է երկրորդ հղիության մասին և դուստր է ցանկանում ունենալ։