Այսօր համացանցում է հայտնվել գործակալ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ «Մեռնելու ժամանակը չէ»:
Սյուժեի համաձայն՝ Բոնդն արդեն թոշակի է անցել և իր հանգիստն է վայելում Ճամայկայում, բայց նոր չարագործի՝ Ռամի Մալեկի մարմնավորած հերոսի, հայտնվելն ստիպում է Բոնդին, ում մարմնավորում է Դենիել Քրեյգը, նորից գործի անցնել և լուծել այդ խնդիրը։
Պետք է նշել, որ սուպերգործակալի պայքարը, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ է լինելու քանի որ թրեյլերում կարելի է տեսնել Քրիսթոֆ Վալցին, ով ավելի վաղ արդեն մարնմավորել է չարագործ Էրնստ Սթավրո Բլոֆելդի դերը՝ Բոնդի մասին ֆիլմում:
Ֆիլմը կլինի Բոնդի մասին ֆիլմերի վերջին սերիան Դենիել Քրեյգի համար։ Դերասանը, ինչպես և իր հերոսը, ցանկանում էին ավելի շուտ ավարտել «Բոնդիական» կարիերան, բայց պրոդյուսերներին հաջողվել է համոզել սուպերգործակալին, որ այա ֆիլմում նույնպես նկարահանվի:
Ֆիլմի ռեսժիսորն է Քերի Ֆուկունագան, սցենարի շուրջ աշխատել է նաև Ֆիբի Ուելեր Բրիջը՝ դառնալով առաջին կինը, որն աշխատել է Բոնդերի մասին ֆիլմերի սցենարի վրա: