Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի, աշխարհի կրկնակի չեմպիոնուհի ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան երրորդ անգամ մայր է դարձել։
Այս մասին 40-ամյա մարզուհին հայտնել է երեխայի ծնվելուց մի քանի շաբաթ անց: Փոքրիկ դստերը նրանք ամուսնու հետ անվանակոչել են Կիռա: Իրինան խոստովանել է՝ սկզբնական շրջանում թաքցրել է հղիությունը․ որովհետև վախեցել է կորցնել երեխային:
«Վախենում էի, այդ պատճառով էլ լռում էի բայց հիմա արդեն ամեն ինչ տեղի է ունեցել և ամեն ինչ լավ է։ Երեխան մեծանում է։ Այդ պատճառով կարող եմ այս մասին խոսել։ Աղջիկը հայրիկին է նման»,- նշել նա:
Նորածին Կիռան դարձավ Իրինայի և իր ամուսնու՝ գործարար Ալեքսեյ Գովիրինի առաջին համատեղ երեխան է։
Սլուցկայայան երկու երեխա ունի առաջին ամուսնուց՝ Սերգեյ Միխեևից՝ 11 ամյա որդի Արտյոմը և 8-ամյա դուստր Վարվառան։
Ալեքսեյը նույնպես որդի և դուստրը ունի նախկին ամուսնությունից: