ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրելյանը ֆեյսբուքյան իր էջի գրառման միջոցով հայտնել է՝ լավ լուր ունի աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերի համար։
Նա նշել է, որ այլևս միլիոնավոր դոլարներ չեն արտահոսի մեր բյուջեից, այլ կհարստացնեն հայաստանցի արհեստավորներին։ Կառավարությունն այսօր անչափ հաճելի ու կարևոր որոշում է ընդունել՝ թույլատրելով Հայաստանում վերաձևակերպել աղ ղեկով ներմուծվող ավտոմեքենաները, ապա միայն մաքսազերծել ու հաշվառել։
Մինչ այս այդ ամենն արվում էր մեր երկիր գալուց առաջ՝ Վրաստանում։ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանն ու գործընկերներին՝ Դավիթ Անանյանին ու Շուշանիկ Ներսիսյանին։ Բացի այդ, նիստին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց վերջնաժամկետ որոշել՝ թույլատրել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստանում, թե ոչ՝ նշելով, որ այլևս ներմուծման թույլտությունը չի երկարաձգվելու։
Պատասխանատուները պետք է կարճ ժամանակահատվածում ներկայացնեն դրական և բացասական կողմերը՝ հասկանալու համար՝ ինչպիսի որոշում ընդունելն է ճիշտ։