«Ալ ու Ալվան»․ տեսահոլավակի պրեմիերա՝ Վրեժ Ճղրիկյանից

Երգիչ Վրեժ Ճղրիկյանը հանդես է եկել իր նոր տեսահոլովակով՝ «Ալ ու Ալվան»։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Ռոբերտ Սարգսյանն է, գործիքավորումը Նորայր Ստեփանյանի։

Սիրո խոստովանություն-տեսահոլովակում հիասքանչ է ներկայացված բնությունը՝ Հայոց աշխարհի հրաշք լեռներն ու անտառները, որոնք իր անզուգական ձայնով «հնչեցնում է» Վրեժը։ Տեսահոլովակի աղջիկն էլ՝ հայ գեղեցկուհու կերպարում, պարզապես չքնաղ է։

Երկրպագուները շատ են հավանել տեսահոլովակը․ «Շնորհավորում եմ Վրեժ ջան քեզ։ Աստված տա նորանոր բարձունքների հասնես… Շնորհավոր․․․», «Շնորհավոր, Վրեժ ջան, նորանոր հաջողություններ և մեծ բարձրունքներ եմ մաղթում», «Շատ լավ Հայկական պարային երգ և հոլովակ։ Աղջիկն էլ Ալ ու Ալվան հրաշք», «Խոսքեր չկան, Վրեժ ջան, չքնաղ է»,

«Շնորհավորում եմ, եղբայր, թող բազմանան քո տեսահոլովակները», «Հիանալի կատարում, շնորհավոր», «Ձայնդ անսպառ, Վրեժ ջան, ինչպես միշտ հիասքանչ է», «Իսկական հայկական երգ, եղբայր, բարձունքին հասնես, Վրեժ ջան»,- գրում են նրանք

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: