Ֆրանսիական «Անտեսանելի» պիրոգ, որն արժե տեսնել ու փորձել

Դասական ֆրանսիական պիրոգ «Անտեսանելի», որը պարունակում է առավելագույն քանակությամբ միջուկ և շատ քիչ խմոր։ Ավելին, խմորը նուրբ է դառնում թխելուց հետո, իսկ վանիլային կրեմն այնքան համեղ է, որ ուղղակի հալչում է բերանում: Պիրոգը պատրաստվում է շատ հեշտ, բոլոր բաղադրիչները հասանելի են։ Այն հյութեղ է ստացվում, խոնավ և բուրավետ:

Անհրաժեշտ է

Խնձորն և տանձ՝ 800 գ (հաշվի առնել մաքրած մրգի քաշը, կարելի է օգտագործել կա՛մ միայն խնձոր, կա՛մ միայն տանձ)

Կաթ՝ 100 մլ

Հալեցրած սերուցքային կարագ՝ 30 գ

Ալյուր՝ 70 գ

Փխրեցուցիչ՝ 1 թ/գ

Ձու՝ 2 հատ

Շաքարավազ՝ 50 գ

Վանիլին՝ 10 գ

Աղ՝ 1 պտղունց

Վրան ցանելու համար

Ալյուր՝ 80 գ

Շաքարավազ՝ 30 գ

Վանիլին՝ 10 գ

Սերուցքային կարագ՝ 40 գ

Աղ՝ 1 պտղունց

 

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի, վանիլինի և աղի հետ, ավելացնել կաթ, սերուցքային կարագ, ալյուր և փխրեցուցիչ: Տանձերն ու խնձորները կեղևազրկել և մաքրել, կտրատել բարակ ձողիկների։ Այդ ձողնկները թաթախել խմորի մեջ, որպեսզի յուրաքանչյուր ձողիկ պատված լինի խմորով՝ բոլոր կողմերից:

Յուղված կաղապարի մեջ դնել թխելու թուղթը, վրան շարել մրգերը և մնացած խմորը լցնել վրայից: Թխել 30 րոպե՝ 180-190 ջերմաստիճանի ներքո: Վրեն ցանելու համար խառնել ալյուրը, շաքարավազը, վանիլինը, աղը, փշրել և ցանել պիրոգի վրա՝ շարունակելով թխել ևս 20 րոպե:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: