ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա օժանդակել է մոտ կես միլիարդ ՀՀ դրամ հափշտակելուն։ Իրապես խայտառակություն է՝ երկրի նախագահը նման քայլի է դիմել։
Բավարար ապացույցներ են հավաքվել՝ Սարգսյանը չարաշահել է իր դիրքը և 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն աջակցել է՝ մի խումբ անձինք պետությունից հափշտակեն 489.160.310 ՀՀ դրամ։
Այդ ժամանակ ընդունվել է գյուղատնտեսությանը պետաջակցության ծրագիր, որի համաձայն պետք է 17.041.300 լիտր դիզելային վառելիք տրամադրի գյուղացիներին։ Ամենաէժան գինն առաջարկել է «Մաքսհուր» ՍՊԸ-ն, բայց ընտրվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ն։
Այս հանցագործ խայտառակությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը։ Նա տեղյակ է եղել՝ պետությանը վնաս է հասցվել ու չի միջամտել այդ ամենին։ Փաստորեն նախագահը փոխարենը պաշտպանի մեզ, պաշտպանել է անձնական շահերը։ Նոր Հայաստանում շարունակվում են բացահայտումները։ Հուսանք՝ ուրախալի շատ լուրեր կլսենք։