Շտապ․ Աղմկալի ձերբակալություններ՝ ԱԱԾ-ի կողմից․ մանրամասներ

ԱԱԾ-ն աղմկոտ նոր ձերբակալություններ է իրականացրել։ Բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Հրաչիկ Քանանյանը։ Խայտառակ սխեմայով Լոռեցյանը կաշառք է ստացել Քանանյանից ու կերել մեր մարզիկների համար նախատեսված գումարը։ Անհավատալի է՝ Նոր Հայաստանի նախարարը նման ստորություն կարող էր իրեն թույլ տված լինել։

 

Օպերատիվ աշխատանքի արդյունքում այսօր Լոռեցյանը 300 հազար ՀՀ դրամ կաշառք է ստացել՝ վարորդի միջոցով, որը խոստացված 1 միլիոնի առաջին մասն էր։ Այն պահին, երբ վարորդը գումարը փոխանցել է Լոռեցյանին, նրանք բերման են ենթարկվել։

Քանանյանը, որը նախարարությանը կից սպորտային ապրանքների խանութի սեփականատերն է և զբացվում է արտերկրից դրանց մատակարարմամբ, կեղծ փաստաթղթերով հաղթել է մրցույթում և մատակարարել ապրանքը։

Այդ ամենն արվել է Լոռեցյանի հովանու ներքո՝ անմիջական մասնակցությամբ։ Ինչ խոսք՝ ապշեցուցիչ է։ Հետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!