Բոթ․ մահացել է Արմեն Գևորգյանը

Բոթ․ այսօր 56 տարեկանում մահացել է հայտնի երաժիշտ, երգիչ Արմեն Գևորգյանը: Վերջին օրերը տաղանդավոր երաժիշտն անցկացրել է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Ցավալի լուրը հաստատել է նրա կին Քնարիկ Սասունյանը։ Անչափ ցավալի է, որ նման տաղանդավոր մարդը լքեց երկրային կյանքը։

 

Նրա տաղանդն անսպառ էր և գնահատելի աշխարհում։ Լենինականում ծնված Արմենն ավարտել է տեղի ռուսական դպրոցը, ինչից հետո նրան հաջողվել է ուսումը շարունակել Մոսկվայում՝ հայտնի Գնեսինկայում։ Սա իրապես մեծ նվաճում է հայ տղայի համար, քանի որ մոսկովյան ակադեմիան աշխարհում լավագույններից մեկն է համարվում։

Վերադառնալով Երևան՝ նրա առաջ շատ դռներ են բացվում։ Նա աշխատել է Երգի պետական թատրոնում՝ ստեղծված օրվանից, եղել է «Արևիկ» անսամբլի գեղղեկավար, դասավանդել է էստրադա-ջազային և մշակույթի քոլեջներում։ Մեծ պատվի է արժանացել Գևորգյանը՝ կարողանալով դասավանդել Մոսկվայում՝ Գնեսինների ակադեմիայում։

Հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու ժամը դեռևս հայտնի չեն։ Չկա նաև պաշտոնական արձագանք երաժշտի աշխատավայրերից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: