Անի Երանյանի ամանորյա ֆոտոշարքը և ապագայի ծրագրերը

Հեռուստասերիալներից հայտնի Անի Երանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարքը։ Ձմեռային ջերմ ֆոտոշարքը հիացրել է երկրպագուներին։

 

Իրոք որ Անին շշմեցուցիչ տեսք ունի՝ անչափ հմայիչ, նուրբ, զգայուն ու միաժամանակ շքեղ ու կանացի։

Նա կարծես մարտահրավեր է նետում բոլորին՝ հիանալու իր անսահման գեղեցկությամբ․ «Անի ջան, ինչպես միշտ հիանալի ես», «Սիրտս, հրաշքս, իմ անկրկնելի, ամենագեղեցիկ, ամենատաղանդավոր, ամենաբարի Անի», «Սիրուն Անի, քեզ շատ սիրում ենք, երջանիկ եղիր», «Շլացուցիչ տեսք ունես, Ան ջան, հիանում եմ քեզնով»։

 

Երկրպագուները նաև հարցնում են՝ կհայտնվի արդյոք Անին սերիալներում, ինչին ի պատասխան գեղեցկուհին դրական է արձագանքել։

Նաև շատ էին հարցերը՝ երբ կվերադառնա հայրենիք։

Պարզվում է՝ դերասանուհին արդեն երկու ամիս Երևանում է և հիմա, կարծես, նոր աշխատանքային փուլում է։

Նա մանրամասներ չի հայտնում, բայց ակնհայտ է՝ ինչ-որ բան է նախապատրաստում իր երկրպագուների համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: