Հայաստանն ընդգրկվել է լավագույնների ցանկում

Հեղինակավոր Cntraveler.com կայքը հրապարակել է 20 լավագույն երկրները՝ 2020-ին այցելելու համար։ Դրանց թվում է նաև Հայաստանը։ Հոդվածում հիանալի անդրադարձ է արվել ժամանցի վայրերին, ժամանակակից կառույցներին՝ չմոռացվելով նաև պատմական նշանակություն ունեցող արձանների մասին հիշատակումը և չքնաղ բնության ցուցադրությունը։

Խորհուրդ է տրվել անպայման այցելել Կասկաս, Հանրապետության հրապարակ, Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի սրճարանները։ Պարբերականը գրում է, որ մեզ մոտ զբոսաշրջությունը հիմնված է եկեղեցական տուրիզմի վրա՝ նշելով, որ մեր հայրենիքում կան հրաշք եկեղեցիներ ու եկեղեցական համալիրներ, ինչպիսիք են Էջմիածնի մայր տաճարը, Գառնի-Գեղարդը, Նորավանքը, Խոր Վիրապը։

Բնության գեղեցկությունը խորհուրդ է տրվում վայելել Սևան և Դիլիջան ազգային պարկերում։

 

Հայաստանից զատ, լավագույնների թվում ընդգրկվել են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Ճապոնիան, Բոթսվանան, Սլովենիան, Կանադան, Ավստրալիան, Իսպանիան, Դուբայը, Դանիան, Արգենտինան, Դոմինիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Գայանան, ԱՄՆ-ն, Շրի Լանկան, Ռուանդան և Մարոկկոն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: