Հավի ռուլետ՝ սնկով․ գեղեցիկ է ու անմահական համ ունի․ անպայման փորձեք

Նուրբ հավից ռուլետը՝ սնկային միջուկով հիանալի է տոնական սեղանի համար: Հավի ֆիլեն նախ մարինացվում է յոգուրտում՝ մանանեխով։ Յոգուրտը կփափկեցնի ֆիլեն ու այն ավելի հյութեղ կդարձնի։ Տարիներով ստուգված համադրությունը՝ հավի, շամպինյոնների և պանրի, ոչ մեկին անտարբերի չի թողնի:

Անհրաժեշտ է

Հավի ֆիլե՝ 2 հատ

Շամպինյոն՝ 10 հատ

Սոխ՝ 1 գլուխ

Պանիր՝ 30 գ

Բուսայուղ՝ 2 ճ/գ

Յոգուրտ կամ թթվասեր՝ 1 ճ/գ

Մանանեխ՝ 1 ճ/գ

Մաղադանոս՝ 1 ճ/գ

Սխտոր՝ 1 պճեղ

Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեն ծեծել, խառնել յոգուրտը և մանանեխը, քսել հավի ֆիլեի վրա և թողնել՝ մարինացվի: Սոխը և սունկը կտրատել, տապակել բուսայուղի մեջ՝ մինչ պատրաստ լինելը: Մաղադանոսը և սխտորը կտրատել, պանիրը քերել:

Սնկա-սոխային զանգվածին ավելացնել սխտորը, մաղադանոսը, պանիրը, խառնել և հանել կրակից: Ֆիլեն շարել իրար վրա և կենտրոնին դնել միջուկը՝ փաթաթելով ռուլետը:

Այն ամրացնել ատամի չոփերով և դնել ջեռոցի կաղապարի մեջ՝ կարը ներքև: Թխել 180 աստիճանի ներքո՝ 20-30 րոպե:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!