Էրիկը ցուցադրել է իր սիրուն․ տեսեք՝ ինչպիսին է նա

Հայտնի երգիչ Էրիկը վերջապես ցույց է տվել սիրելիին։ Նա, ինստագրամյան սթորի բաժնում տեղադրելով լուսանկարը գրել է․ «Նա ♥ է»:

Երկրպագուները բուռն քննարկում են՝ հասկանալու՝ ով է այդ գեղեցկուհին։ Բայց Էրիկը լռում է՝ ինտրիգ պահելով։ Դա բնորոշ է հմայիչ երգչին․ նա միշտ էլ թաքցնում է անձնականը։ Ավելին, նմանատիպ հրապարակումներն էլ են հազվադեպ Էրիկի համար։

Իսկ ինչու է նա միշտ թաքցնում իր անձնական կյանքը և չի ցուցադրում սիրելիին։ Հարցի պատասխանը չգիտենք։ Ինչևէ, մի բան է պարզ․ Էրիկի սիրտն ազատ չէ ու այդ նորությունը, վստահաբար, կոտրեց իր հազարավոր երկրպագուհիների սրտերը։ Բոլորն սպասում էին՝ թե ով կլինի սիրված երգչի, ռոմանտիկայի ջատագովի կողքին։

Հիմա կա լուսանկար, բայց ոչ ոք չգիտի՝ ով է գեղեցկուհին։ Հետաքրքիր է՝ ինչ ընթացք կտանան հետագա զարգացումները, գուցե նշանադրությունն ու ամուսնությունն էլ են մոտ։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: