«Ես ես»․ Սպիտակցի Հայկոյի և Գրիշա Աղախանյանի համագործակցության պտուղը

Հայտնի երգիչ, դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանը, հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Ես ես»։ Երգի հեղինակը Սպիտակցի Հայկոն է։

Տեսահոլովակի մեջ նկարահանված կինը Շողեր Թովմասյանն է՝ Գրիշա Աղախանյանի կինը։ Հետաքրքիր, արագ զարգացող սյուժեով տեսահոլովակը մի քանի օրում մոտ կես միլին դիտում է հավաքել, սակայն միանշանակ չի ընդունվել երգրպագուների կողմից։

Մեկնաբանությունները թե՛ դրական են, թե՛ բացասական․ «Շնորհավոր, շատ գեղեցիկ կատարում է», «Հայկոյի ձայնը փրկեց երգը։ Տաղանդդ չափ ու սահման չունի, միլիոնավոր դիտումներ եմ մաղթում», «Ջան Հայկո ջան։ Գրիշան պետք է ամաչի քո կողքին կանգնել»,

«Գրիշա լավ էլի, մի երգի էլ, եթե դրան երգել կարելի է ասել, այն էլ ում-ում՝ վարպետի հետ։ Լավ հաղորդավար ես, բան չասի, բայց երգելը քոնը չէ», «Հզոր երգ ու տեսահոլովակ, շնորհավորում եմ ձեզ», «Հայկո ջան, տեսահոլովակներդ մի փչացրու ամեն տեսակ ինքնահաստատվել ցանկացողի հետ», «Դուք Հզոր եք, ինչքան էլ տարիներ անցնեն», «Սպիտակցի Հայկոն ամենալավ երգիչն է Հայաստանում, բրավո»,- գրում են նրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: